Սանտա Կլաուսը հայտարարել է, որ պատրաստվում է Պուտինին ու Թրամփին նվերներ տալ
Սուրբ Ծննդի և Ամանորի գլխավոր հրաշագործ Սանտա Կլաուսը (Լապլանդիայից) պատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի նախագահներին նվերներ տալ, սակայն ինչպիսի նվերներ՝ չի ասել:
«Ես դա գաղտնի եմ պահում: Եթե ուզում եք իմանալ, պետք է այդ մասին հարցնեք Դոնալդին, Վլադիմիրին կամ Սաուլին»,- РИА Новости գործակալությանն ասել է Սանտա Կլաուսը:
Սանտան ապրում է իր պաշտոնական բնակավայրում՝ Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքի մոտակայքում՝ Արկտիկայի շրջանի Սանտա Կլաուս գյուղում: