Պուտինը նշել է 2019-ին ՀԱՊԿ զորավարժությունների գլխավոր նպատակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2019 թվականին ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ երկրների խնդիրների լուծմանն հետ կապված փոխգործակցության հարցեր մշակել, հաղորդում է Риа новости-ն:
«Մեր դաշնակիցների հետ ռազմական համագործակցության զարգացումը, հատկապես ՀԱՊԿ գծով: 2019 թվականի զորավարժությունների ժամանակ հարկավոր է գործընկերների հետ մանրամասն մշակել ընդհանուր խնդիրների հետ կապված համագործակցության բոլոր հարցերը՝ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար», - ՌԴ ՊՆ ամփոփիչ կոլլեգիային ասել է Պուտինը: