Հերթական ավտովթարը՝ մերկասառույցի պատճառով. 5-ամյա ուղևորուհին տեղում մահացել է (լուսանկար)
Սյունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 32 ՍԼ 760 համարանիշի եւ Mercedec մակնիշի 34 RQ 041 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Քաջարանի, Toyota Rav 4-ի վարորդն էլ՝ Մեղրիի բժշկական կենտրոններ։
Աղբյուրի տեղեկություններով, վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհի մերկասառույցն է եղել, եւ միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել ճանապարհին լցնել աղ ու ավազ։
2013 թ. ծնված Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։