Ռոստովի մարզում սննդային թունավորման ախտանշաններով շուրջ 20 մարդ է հոսպիտալացվել
Ռուսաստանի Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Այուտա գյուղակում սննդային թունավորման ախտանշաններով շուրջ 20 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Շախտի քաղաքի իշխանություններին հղումով:
Քաղաքի իշխանությունների տվյալներով՝ առաջին հիվանդները բուժհաստատություն են դիմել դեռ կիրակի երեկոյան: Այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 1-14 տարեկան 13 երեխա և 13 մեծահասակ: Բոլոր հոսպիտալացվածները Շախտիի բնակիչներ են: Տուժածներից ոմանք հրաժարվել են հոսպիտալացվել:
Նախնական ախտորոշումն է գաստրոէնտերոկոլիտ: Հիվանդությունն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ, որովայնի ցավերով ու բարձր ջերմությամբ: Հաղորդվում է, որ հիվանդները բնակվում են գյուղակի մի քանի թաղամասերում, նրանց շրջանում ծանր հիվանդներ չկան:
Այս պահին մասնագետները փորձում են պարզել թունավորման պատճառը. հետազոտվում են ջրի նմուշները, անցկացվում են բուժզննումներ բնակիչների շրջանում: