Բելգիացի մոդելը ձերբակալվել է Վատիկանի սրբավայրերում մերկ լուսանկարվելու համար (լուսանկար)
Բելգիացի մոդել Մարիսա Պապենը երկրորդ անգամ է ձերբակալվել Վատիկանի սրբավայրերում մերկ լուսանկարվելու համար, հաղորդում է The Sun-ը:
Իտալիայի ոստիկանությունը դեկտեմբերի 16-ին բերման է ենթարկել լուսանկարիչ Ջես Ուոքերին և Պապենին ինտիմ նկարահանման ժամանակ: Ցանցում տեղադրված լուսանկարներից մեկում 26-ամյա մոդելը ամբողջովին մերկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի ֆոնին խոշոր փայտե խաչ է տեղափոխում:
Մեկ այլ լուսանկարում աղջիկը կապված է խաչին, իսկ սպիտակ հագուստով տղամարդը նրա ճակատին արյունով խաչ է նկարում: Երրորդ պատկերում մոդելը Սուրբ Պետրոսի հրապարակում նստած է Աստվածաշնչի երկու օրինակների վրա:
Պապենը ինտին ֆոտոսեսիաների նկատմամբ իր հակումը բացատրել է կրոնական հաստատությունների հանդեպ ունեցած անհանդուժողականությամբ: «Ամենից շատ չեմ հանդուրժում կրոնական հաստատությունները: Դրանք բոլորն անհոգի են և հիմնված են փողի վրա»,- ասել է մոդելը:
Զույգը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ մնացել է 10 ժամ:
Հոկտեմբերին բելգիացի մոդելը փեշը բարձրացրած լուսանկարվել է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում: Ցանցում հայտնված լուսանկարում աղջիկը տաճարի մուտքի մոտ ցուցադրում է ամբողջովին մերկ մարմնի ստորին հատվածը: