54-ամյա Մոնիկա Բելուչին նոր սիրեցյալ ունի (լուսանկար)
Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են Մոնիկա Բելուչիի նոր սիրեցյալին: Նրանց Փարիզի փողոցներում միասին զբոսնելիս են նկատել:
Ինչպես գրում է tatler.ru-ն, 54-ամյա իտալուհու նոր սիրավեպի մասին հայտնի էր դարձել մոտ մեկ ամիս առաջ, սակայն դերասանուհին չէր ձգտում խոսել անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների մասին և նշել սիրեցյալի անունը:
«Ես արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում եմ մի տղամարդու հետ, և մեզ մոտ ամեն ինչ լավ է: Նա լրիվ այլ աշխատանք է անում, որի պատճառով հաճախակի գործուղումների է մեկնում աշխարհով մեկ: Այդ պատճառով նա ինձ հիանալի է հասկանում և կիսում է իմ ապրելակերպը: Ես շատ երջանիկ եմ», -նշել էր Բելուչին՝ հարցազրույց տալով արևմտյան պարբերականներից մեկին:
Պապարացիներն արդեն բացահայտել են նրա գաղտնի ընկերոջը Փարիզում ռոմանտիկ զբոսանքի ժամանակ: Կինոաստղի երջանիկ ընտրյալը 36-ամյա նկարիչ Նիկոլյա Լեֆեվրն է: