Մայքլ Ջեքսոնի և Ֆրեդի Մերկուրիի համատեղ ձայնագրությունը լույս կտեսնի աշնանը
Մի քանի երգ, որոնք Մայքլ Ջեքսոնը 30 տարի առաջ ձայնագրել էր "Queen" խմբի առաջնորդ Ֆրեդի Մերկուրիի հետ, վերջապես լույս կտեսնի 2013թ. աշնանը: Երգերը ձայնագրվել էին Ջեքսոնի տանը գտնվող ստուդիայում, սակայն նրանց լույս ընծայումը հետաձգվում էր արտիստների հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով:
"Rolling stone" ամսագրին տված հին հարցազրույցներից մեկում, Ջեքսոնը խոստովանել էր, որ եղել է Մերկուրիի մեծ երկրպագուն և միշտ երազել է նրա հետ համատեղ երգեր ձայնագրել: