Մանկական ներկայացման ընթացքում օգտագործված բեմական ծխի պատճառով 4 տարեկան երեխա է թունավորվել
Օգտատեր Կարինե Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.
Եթե ներկայացման սցենարը հեքիաթի մոտիվներով է, դեռ չի նշանակում, որ այն մանկական է։ Երեկ մանկական ներկայացման ընթացքում բեմական ծուխ օգտագործեց թատերախմբերից մեկը, որից թունավորվել է իմ չորս տարեկան երեխան ու սուր ալերգիկ վիճակով գիշերը տեղափոխել ենք հիվանդանոց։ Սա, կարծում եմ, խնդիր է, որին ուշադրություն պետք է դարձնեն մշակույթի ու առողջապահության ոլորտների պատասխանատուները։ Մանկական ներկայացումներին երեխաներ են ներկա լինում, հարգելիներս, ու ոչ միայն հաճելի ժամանցի, այլ նաև երեխաների անվտանգության մասին պետք է հոգ տանել....