ԱՄՆ կառավարության աշխատանքը կարող է կասեցվել
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը կարող է կասեցվել առաջիկա ուրբաթ օրը: Դա կարող է տեղի ունենալ Սպիտակ տան և Կոնգրեսի միջև անհամաձայնության պատճառով: Թրամփը պնդում է, որ Կոնգրեսը 5 մլրդ դոլար հատկացնի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար:
Ըստ Associated Press լրատվական գործակալության՝ դեմոկրատները համաձայն են սահմաններն ուժեղացնելու համար հատկացնել ընդամենը 1.6 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցությանը ձայներ չեն բավարարում 2019թ. ֆինանսական տարվա բյուջեն հաստատելու համար:
Եթե տեղի ունենա կառավարության աշխատանքի կասեցում, ապա դա կարող է ազդել ներքին անվտանգության, գյուղատնտեսության, ֆինանսների, առևտրի և ՆԳ նախարարությունների, ինչպես նաև պետքարտուղարության վրա: Այս քայլը կանդրադառնա 2.1 մլն պետական ծառայողներից 800 հազարի վրա: Այդ դեպքում նրանց սպասվում է չվճարվող արձակուրդ: