Պատգամավորի բարձր աշխատավարձը պետք է պահպանել, այլ տեղ պետք է փնտրել խնայողությունը
Փաստաբան Արայիկ Պապիկյանը Facebook -ի իր էջում գրել է. «ԱՄՆ սահմանադրության վերջին՝ 27-րդ փոփոխությունը ուժի մեջ է մտել 1992 թ., այն առաջարկվել է դեռևս 18-րդ դարում, 1789 թ.:
Համաձայն այդ փոփոխության՝ «Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների աշխատավարձերի փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել Ներկայացուցիչների պալատի անդամների նոր ընտրություններից հետո»: Այսինքն, գործող Սենատը չի կարող բարձրացնել իր կամ Ներկայացուցիչների պալատի անդամների աշխատավարձը:
Ամեն դեպքում պատգամավորի բարձր աշխատավարձը պետք է պահպանել. այլ տեղ պետք է փնտրել խնայողությունը: Ոչ թե պետք է «պայքարել» պատգամավորի աշխատավարձի դեմ, այլ անհրաժեշտ է արդյունավետ ծախերի միջոցով բարձրացնել մյուս աշխատողների աշխատավարձերը, դրանք դարձնելով արժանապատիվ:
Հ.գ. կարելի է օրինակ՝ ԱԺ դարձնել մինչև 50 պատգամավորից կազմված օրինաստեղծ քաղաքական մարմին»: