Փաստացի Փաշինյանն ու Ալիևը մեծ հույսեր ունեն, որ 2019 թվականին Արցախի հարցում փոփոխություն է տեղի ունենալու
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Facebook-ի իր էջում գրել է. «Փաշինյանը և Ալիևը Twitter-ի իրենց էջերում գրառում են կատարել Արցախի վերաբերյալ։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել, որը ուղղված է եղել Արցախի հարցի լուծմանը։
«Մեր համար առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» - գրել է Փաշինյանը:
Գրեթե նույն ժամանակում Արցախի հարցի լուծման վերաբերյալ գրառում է կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«2019 թվականը ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին» - գրել է Ալիևը։
Փաստացի երկու երկրների ղեկավարները մեծ հույսեր ունեն, որ 2019 թվականին Արցախի հարցում փոփոխություն է տեղի ունենալու, բայց թե ինչպես դա կլինի գոնե մեզ համար, այս պահին պարզ չէ»։