Բելառուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրում է. Բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր-Բատկա Լուկաշենկոյի մի քանի օր առաջ Մինսկում ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին:
Մի քանի ժամ առաջ մեզ հրամցվեց մի տեսանյութ, որտեղ իր անդաստիարակությամբ և փողոցային բառապաշարով հայտնի Բատկան մեկնաբանում է իր և Փաշինյանի խոսակցությունը՝ կապված Բելառուսի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելուն:
«Ես Պուտինի ներկայությամբ նրան ասացի... Նիկոլ, արի վերջակետ դնենք: Ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու առումով: Ո՞վ... Պատասխանը՝ Ռուսաստանը: Իսկ ինչու՞ ես լեզուդ մտցրել... Ասա նրան, քննադատի Վլադիմիր Վլադիմիրին... Վախենու՞մ ես...»,-հայտարարել է Ալիևի լափամանից սնվող Բելառուսի բռնապետը:
Սա արդեն վերջն է: Այս նավթալինոտ տականքը անցնում է բոլոր սահմանները: Նա շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը հասարակ մարդ չէ, այլ Հայաստանի վարչապետն է, և վիրավորելով վերջինիս՝ վիրավորում է Հայաստանին:
Բատկան շատ լավ է հասկանում՝ ի՛նչ է անում, ինչու՞ ու ինչի՞ դիմաց է անում: Պատվիրատուները մի քանիսն են: Բոլորին միավորում է մեկ բան՝ բռնապետ են...
Հ.Գ ՀՀ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան պետք է տա այս անդաստիարակ փողոցայինին, ով հայտնի է իր քաղաքական մարմանվաճառի հոգեբանությամբ...