Ռուսական ռազմավարական նշանակության հակահրթիռային ուժերը կհամալրվեն մոտ 100 նոր զինատեսակով
Մինչև տարեվերջ ռուսական ռազմավարական նշանակության հակահրթիռային ուժերը կհամալրվեն մոտ 100 նոր զինատեսակով: Այդ մասին «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Ռազմավարական նշանակության հակահրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը:
Նա, մասնավորապես նշել է, որ հակահրթիռային ուժերն առաջիկայում կհամալրվեն « Յարս» հակահրթիռային համալիրներով:
Կարակաևի խոսքով՝ 100 նոր զինատեսակների ներգրավմամբ ռազմավարական նշանակության հակահրթիռային զորքերի սպառազաինությունը կարդիականացվի մոտ 70 տոկոսով:
Այսօր Ռուսաստանում տոնում են ԶՈւ Հակահրթիռային զորքերի ստեղծման 59-ամյակը, ինչի կապակցությամբ զինծառայողներին և վետերաններին շնորհավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: