Էրդողանը դեռևս հույս ունի ստանալ ամերիկյան կործանիչները
Անկարան ակնկալում է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ներկրումը. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ն արտադրում է F-35: Մեզ համար եւս կմատակարարեն 120 հատ: Որոշ դետալներ [այդ կործանիչների] արտադրում է Թուրքիան»,-նշել է նա:
ԱՄՆ-ն ակնարկել է Թուրքիային, որ ռուսական ЗРК С-400-ի ձեռքբերման դեպքում հնարավոր է մերժի Անկարային կործանիչների մատակարարման հարցում: