Մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը. ըստ Մ. Հայրապետյանի՝ սա ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք ունենալու առաջին քայլն է (տեսանյութ)
Այսօր Երևանում մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ելույթով հանդես գալիս նշել է, որ սա Սփյուռքի հետ հարաբերություններում կարևորագույն ծրագիր է լինելու:
Նա հիշեցրել է, որ իր նշանակումից հետո է այս ծրագրի միտքը ծագել: «Մեր պատկերացմամբ՝ սա Հայաստան-Սփյուռք գործակցության փիլիսոփայության սկիզբն ա, առաջին քայլն է»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ սա ստեղծարար ու նորարար միտք ունեցող սփյուռքահայերի համար է, որ երիտասարդները կարողանան բնակություն հաստատել Հայաստանում, կյանքի կոճել իրենց բիզնես գաղափարները, և սա առաջին քայլն է ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք ունենալու համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: