Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
Մոդելն ունի իր անձնական էջը PicsArt հավելվածում և կատարում է բարեգործություններ երեխաների համար։
Իրենց ինստագրամյան էջերում մոդելի հետ լուսանկարներ են հրապարակել հայ երգչուհիներ Իվետա Մուկուչյանն ու Սոնա Ռուբենյանը։ Իսկ իր էջում Վոդյանովան նշել է, որ իր հագուստի հեղինակը հայ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանն է։