Կիրակին ամենից շատն եմ սիրում շաբաթվա օրերից․ Արմինկայի կիրակնօրյա լուսանկարը (լուսանկար)
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տևական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետևորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Արմինկան իր Instagram-ում, նոր, կիրակնօրյա լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուների հետ կիսվել է, թե շաբաթվա որ օրն է ամենից շատ սիրում։ Նա գրել է․
«Կիրակին ամենից շատն եմ սիրում շաբաթվա օրերից։ Մի տեսակ խաղաղություն ու օրհնություն կա կիրակի օրվա մեջ։ Համաձա՞յն եք»։