ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ռազմարշավ չսկսել քրդերի դեմ Սիրիայում
Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել ռազմարշավ չսկսել քրդական զորամիավորումների դեմ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում:
«Մենք ակնկալում ենք, որ թուրքական իշխանությունները զերծ կմնան ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խափանել ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի ջանքերը կամ սպառնալիք ստեղծել Սիրիայում հավելյալ ապակայունության համար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: