Իտալիայում անցկացվող մրցումների ժամանակ լեռնադահուկորդն անհաջող վայրէջք է կատարել՝ գլորվելով մեծ արագությամբ սահելիս
Շվեյցարացի լեռնադահուկորդ Մարկ Գիզինն իտալական Վալ Գարդենայում անհաջող վայրէջք է կատարել Աշխարհի գավաթի մրցումների ժամանակ զառիթափ լեռնադաշտով սահելիս:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, 30-ամյա մարզիկը մեծ արագությամբ վայրէջքի ժամանակ օդ է թռել և անհաջող ընկել կողքի և մեջքի վրա:
Ինչպես հաղորդվում է, դեպքի վայր է ժամանել փրկարարական ուղղաթիռը, որը մարզիկին տեղափոխել է հիվանդանոց: Մինչ բժիշկների ժամանելը մարզիկին կես ժամ օգնություն են ցույց տվել: Շվեյցարացու ստացած վնասվածքների բնույթի և լրջության մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում: