Իսրայելական բանակն ավերել է իսրայելցի զինվորին սպանած պաղեստինցու առանձնատունը
Իսրայելական բանակի զինվորներն ավերել են իսրայելցի զինվորի սպանության գործում մեղավոր ճանաչված պաղեստինցու՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող քառահարկ առանձնատունը: Այս մասին հայտարարություն է տարածել իսրայելական բանակի լրատվական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողություններն իրականացվել են իսրայելական բանակի, սահմանային ոստիկանության ծառայության ու քաղաքացիական անձանց գործակցության արդյունքում:
«Ավերվել է 4 հարկանի տունը, որտեղ ապրում էր Իսլամ Յուսեֆ Աբու Համիդը՝ Ռամալլահից արևմուտք գտնվող՝ փախստականների Ալ-Ամարի ճամբարից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հայտնում է, որ պաղեստինցին իսրայելցի զինվորին սպանել էր այս տարվա մայիսի 26-ին՝ նրա գլխին ծանր իր գցելով: