Ֆրանսիայում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայում բարձրացել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է rt.com-ը:
Ավելի վաղը հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փոխզիջումների մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց ցուցարարները որոշել են բողոքի նոր ալիք բարձրացնել:
«Սա արդեն այն պահն է, երբ մենք չպետք է հանձնվենք: Պետք է շարունակենք: Մակրոնի հայտարարությունները բավարար չեն»,-ասել է «դեղին անթև բաճկոնների» առաջնորդներից մեկը՝ Էրիկ Դրուեն: