Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության մեծ թվով դիմակավորված ծառայողներ վաղ առավոտվանից ուժեղացված ծառայություն են սկսել Կոտայքի մարզում (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության՝ ժողովրդին հայտնի «6-ի սպեցի» ծառայողները վաղ առավոտվանից ուժեղացված ծառայություն են կատարում Կոտայքի մարզի Նոր Գեղիում:
Shamshyan.com- ի փոխանցմամբ, խուզարկություններ են կատարվել Նոր Գեղի գյուղի մի քանի բնակիչների տներում, որոնց մի մասը գյուղում համարվում են հեղինակություններ, մի մասը ունեն քրեական անցյալ և այդ ամենի շրջանակում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, ոստիկանության բաժիններ են տեղափոխվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր կասկածվում են անօրինական գործունեություն ծավալելու մեջ: