Առիթը զուգադիպել է իմ ծննդյան տոնի հետ, և առաջին անգամ այն նշում եմ Արցախից դուրս. Արայիկ Հարությունյան (լուսանկար)
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այս օրերին իմ փոքրիկ ընտանիքի հետ միասին ուրախ առիթով գտնվում եմ Մոսկվայում: Այնպես է ստացվել, որ առիթը զուգադիպել է իմ ծննդյան տոնի հետ, և առաջին անգամ այն նշում եմ Արցախից դուրս:
Այդ կապակցությամբ, նախ, ուզում եմ ներողություն խնդրել իմ ծնողներից, հարազատներից և ընկերներից ավանդույթը խախտելու և նրանցից հեռու գտնվելու համար, և իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր չեն մոռացել ինձ և անձնական նամակներով ու հեռախոսազանգերով իրենց բարեմաղթանքներն են հղել:
Շուտով կրկին կմիանանք ձեզ...»