Թրամփն ու Էրդողանը որոշել են ավելի սերտ համագործակցել Սիրիայում
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Սիրիայում, հաղորդել է թուրքական առաջնորդի մամլո ծառայությունը:
Ինչպես նշվել է, կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, այդ թվում, անվտանգության և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Ընդգծվում է, որ Էրդողանը մտահոգություն է հայտնել քրդական կազմակերպությունների գործողությունների վերաբերյալ, որոնց շատ երկրներ, ներառյալ Անկարան, համարում են ահաբեկչական, և որոնք վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Էրդողանը Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման հարցը: