Մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը
82 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ըստ աղբյուրի՝ երգչուհին մահացել է դեկտեմբերի 13-ին իր տանը:
Նշվում է, որ մահվան պատճառը հայտնի չէ:
Նենսի Ուիլսոնն իր կարիերայի ընթացքում երեք անգամ արժանացել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի: