Մակրոնը ահաբեկչության հետ կապված Ստրասբուրգ կայցելի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստրասբուրգ կայցելի, որտեղ հրաձգության հետեւանքով մահացել էր 3 մարդ, հայտնում է France Info-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինները կասկածյալին վնասազերծել են:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները հաստատել էր այս տեղեկությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին 29-ամյա տղամարդը կրակոցներ էր արձակել ծննդյան տոնավաճառի մոտ, ինչի հետեւանքով մահացել էր 3 մարդ, 10-ից ավելին վնասվածքներ էր ստացել: