Կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը
Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մակկարտնիի՝ 10 միլիոն ֆունտ (12,6 մլն դոլար) արժողությամբ լոնդոնյան տան կողոպուտը: Այդ հանցագործությունը, ինչպես ուրբաթ հայտնել է The Daily Mail թերթը, կատարվել է Freshen Up համաշխարհային համերգային շրջագայության բրիտանական փուլի շրջանակում Լիվերպուլում նրա համերգից մի քանի օր առաջ:
Համերգային շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին Կանադայում Մակկարտնիի չորս ելույթներով: Սքոթլենդ-Յարդում հաստատել են, որ կողոպուտի և կոտրանքի հետքերի վերաբերյալ կանչն ստանալուց հետո ոստիկանության սպաները մի քանի ավտոմեքենայով ժամանել են մայրաքաղաքի Սենտ-Ջոնս-Վուդ շրջան: Գողացվածի մասին չի հաղորդվում:
Մակկարտնիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, թե նա և իր տիկինը՝ Նենսի Շևելը, արդյոք տանն են եղել կողոպտման պահին:
Լոնդոնի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալություններ դեռ չեն կատարվել: