3 մլն ռուբլի. Ռուսաստանում վաճառվել է Ստալինի հեռախոսագիրքը
Ռուսաստանում կայացած աճուրդի ժամանակ 3 մլն ռուբլով վաճառվել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հեռախոսային գրքույկը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Լիտֆոնդ» աճուրդային հիմնադրամի ղեկավար Սերգեյ Բուրմիստրովը հայտնել է, որ 1950 թվականի հրատարակության հեռախոսագիրքը պահվում էր Իոսիֆ Ստալինի մերձավորներից Նիկոլայ Շվերնիկի մոտ:
«Հեռախոսագիրքը վաճառվել է 3 մլն ռուբլով»,- հաստատել է Բուրմիստրովը:
Նշվում է, որ գրքում կան Ստալինի բարձրագույն կաբինետների, նրա ամառանոցային առանձնատների, քաղբյուրոյի անդամների ու օգնականների հեռախոսահամարները։