Իսրայելցի զինվորականները 40 պաղեստինցու են ձերբակալել Ռամալլահ քաղաքում
Իսրայելցի զինվորականները 40 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում կատարված հատուկ գործողությունների ընթացքում, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մեղսակցության համար, նրանցից 37-ը ՀԱՄԱՍ արմատական շարժման ակտիվիստներ են, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում զինվորները գործել են Ռամալլահում՝ Ասաֆ խաչմերուկում (Ռամալլահի մերձակայքում) երեկվա գրոհից հետո, որտեղ սպանվել էին երկու զինծառայողներ և վիրավորվել ևս մեկ զինվոր ու քաղաքացիական անձ: Գիշերվա ընթացքում զինծառայողներն Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության և սահմանապահ ոստիկանության աջակցությամբ բերման են ենթարկել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության, զանգվածային ահաբեկչությանն ու անկարգություններին մասնակցության համար կասկածվող 40 պաղեստինցիների:
Կասկածյալները, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստ, հարցաքննությունների համար հանձնվել են անվտանգության ծառայությանը»,- ասված է զինվորականների կողմից տարածված հաղորդագրության մեջ: