Մենք զգացինք Ալիևի անկեղծ պատրաստակամությունը` կապված Ղարաբաղի հարցում կառուցողական լուծումներ փնտրելու հետ. Լավրով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Այդ մասին ուրբաթ Բաքվում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն, շարունակական խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ», - ասել է Ս.Լավրովը:
«Մենք, որպես երկիր, որը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի սերտ գործընկերը, որը նաև ամերիկացիների և ֆրանսիացիների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, ամեն ինչ անելու ենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն», - ասել է ռուս նախարարը:
«Ձձգտում ենք փնտրել ոչ թե հիմնարար նոր լուծում, կարգավորման հիմքերը հասկանալի են, այլ ձգտելու ենք գտնել նման տակտիկական, եթե ցանկանում եք, ստեղծագործ գաղափարներ, որոնք կօգնեն փոխզիջման հասնել», - ընդգծել է Լավրովը: