Լուկաշենկոն Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է խնդրահարույց հարցեր քննարկել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է խնդրահարույց հարցեր քննարկել, հաղորդում է SB.by-ը:
«Մենք վաղուց էինք ծրագրում այս հանդիպումը: Պատրարստվում էինք ամփոփել բելառուսա-ռուսական համագործակցությունը: Բայց դեռ հարցեր մնացել են», -ասել է նա՝ ազդարարելով ռուսական մեդիադաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որն ացկացվում է Մինսկում:
«Առաջիկայում մենք ռուս գործընկերոջ հետ կփոձենք դրանք լուծել: Այնպես, որ տեղեկատվական առիթներ դեռ կլինեն:
Սակայն այսօր առանց այդ էլ բավական կարեւոր թեմաներ են կուտակվել: Թվում է՝ ընդամենը 2 տարի է անցել մեր նախորդ հանդիպումից, իսկ մենք կարծես այլ աշխարհում ենք ապրում… Սպառազինությունների մրցավազքի նոր շրջապտույտը, առեւտրային պատերազմները, ծայրահեղականության աճը, հոգեւոր կողմնորոշման կորուստը: Որպես հետեւանք իրադարձություններից հետո մեդիադաշտռը լցվում է ասեկոսեներով, ֆեյքերով՝ բարդացնելով իրականության ընկալումը», - ասել է Լուկաշենկոն: