Ռուսական շուկան մեզ ընդմիշտ կբավարարի. Բելառուսի նախագահ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի հարցում փոխշահավետ և գործընկերային հարաբերությունների պահպանման կարևորության մասին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Կարելիայի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը:
«Մեզ համար շահավետ է ձեր շուկան, որովհետև այն մոտ է: Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, բայց այնպես, որ ձեզ մոտ սահմանված հավասարակշռությունը չխախտվի»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև ընդգծել է, որ վստահ է՝ եթե խոչընդոտներ չլինեն, ռուսական շուկան իրենց ընդմիշտ կբավարարի:
«Ռուսաստանն արտադրում է այն, ինչի պահանջարկն ունի համաշխարհային շուկան»,- ասել է նա: