Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու,
Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է
տեղում:
Արագած-Արթիկ ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց
լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: