ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել. Իլհամ Ալիև
Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ. սպորտային իրադարձությունների արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ:
«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հակամարտության կարգավորման համար: Կան նման հայտարարություն անելու բոլոր հիմքերը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ հիմքերն են «Ադրբեջանի աճող ուժը, ներուժը, տնտեսական ու քաղաքական ուժը և միջազգային դիրքի ամրապնդումը»: