Ու էս դատարաններով առաջ ենք գնալո՞ւ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ու էս դատարաններով առաջ ենք գնալո՞ւ... Առաջին ատյանի դատարանը ընդունում է, որ «Մարտի 1»-ի գործով ապացույցներ են կեղծվել ու քննչական խմբի ղեկավարի նկատմամբ կալանքի որոշում է կայացնում, Վերքաննիչ դատարանը վերացնում է այդ կալանքը: Միայն չասեք, թե այս թվացյալ բարդակն անկախ դատական իշխանության նշան է:
Սա նրա նշան է, որ համակարգում դեռ ապօրինությունների ու հանցագործությունների պարտակման ու կոծկման ահագին լոբբիստներ կան»: