Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում` դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: