Քեթի Փերին խոսել է իր և Ռոբերտ Պատտինսոնի հարաբերությունների մասին
Հանրահայտ երգչուհի Քեթի Փերին նկարահանվել է Elle UK ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար: Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ երգչուհին պատմել է իր և Ռոբերտ Պատտինսոնի հարաբերությունների, ինչպես նաև Ռիհաննայի հետ ընկերության մասին:
Քեյթի և Ռոբերտի սիրավեպի մասին շշուկները տարածվեցին անմիջապես այն բանից հետո, ինչ Պատտինսոնն ու Կրիստեն Ստյուարտը բաժանվեցին:
Նա խոստովանել է, որ Ռոբերտ Պատտինսոնի հետ ընդամենը ընկերական հարաբերությունների մեջ է, պարզապես հնարավոր չէ դա բոլորին ապացուցել:
«Պաշտում եմ Ռիհաննային: Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան, զգում եմ այն լույսը, որ կա իր մեջ»,- անկեղծացել է Քեթին: