Թանգարանների մոտ կուտակումներ են առաջանում. Մակունց
ԿԳՆ-ն առաջարկել է 11.6 մլն դրամ հավելյալ գումար հատկացնել նախարարությանը և այն տրամադրել Dasaran.am կայքին, որպեսզի այդ հարթակի միջոցով աշակերտները կարողանան թանգարաններ և պատկերասրահներ այցելել:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ իրենց ծրագրի, յուրաքանչյուր աշակերտ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է պետության աջակցությամբ այցելի պատկերասրահներ, թանգարաններ և թատրոններ:
ԿԳՆ-ից հայտնել են, որ իրենք արդեն աշակերտներին բաժանել են կտրոններ, որպեսզի դրանցով աշակերտները կարողանան այցելել:
Իր հերթին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել է, որ վերջին շրջանում թանգարանների ու թատրոնի նկատմամբ հետաքրքրությունն այնքան է մեծացել, որ կուտակումներ են լինում: