Անկարայում արագընթաց գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ
Արագընթաց գնացքն Անկարայում բախվել է լոկոմոտիվի հետ: Գնացքի երկու վագոնները դուրս են եկել ռելսերից: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կա առնվազն 4 զոհ և 40-ից ավելի վիրավոր:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները՝ փորձելով հանել արգելափակման մեջ հայտնված մարդկանց:
Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ գնացքն Անկարայից ուղևորվում էր Թուրքիայի կենտրոնական Քոնյա նահանգ: