Գերմանիան կպաշտպանի հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում կպաշտպանի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը:Գրում է Ria novosti-ն:
«Եթե մենք իրերն իրենց անուններով ենք կոչում, ապա մենք հանդես կգանք պատժամիջոցները երկարաձգելու օգտին»,- ասել է Մերկելը Բունդեսթագում ունեցած ելույթի ընթացքում: Նա անհանգստություն է հայտնել Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ եւ հայտարարել, որ Գերմանիան «չի ընդունում փաստական պահանջները Ազովի ծովում»: Կանցլերի ելույթը հեռարձակվել է Բունդեսթագի կայքում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը պետք է մտածեն Սեւ ծովում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին: