Շիրակի մարզը հայտնվել է ձյան առատ տեղումների գերակայության ներքո (լուսանկարներ)
Երեկոյան սկսված ու այժմ էլ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով այս պահին Շիրակի մարզում փակ, անանցանելի ավտոճանապարհներ չկան։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-ի: «Աշոցքի Ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ձյան մաքրման ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքները:
Քեթիի ոլորաններում և Վարդաղբյուր գյուղի մոտակայքում գիշերն արգելափակված բեռնատարներն ու թեթև մարդատար ավտոմեքենաները միայն վաղ առավոտյան են կարողացել շարունակել երթևեկությունը։ Իսկ Գյումրիում տեղումներն անձրևի տեսքով են: