Անջելինա Ջոլին հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է
Դերասանուհի Անջելինա Ջոլին գլխավորել է Forbes-ի հերթական վարկանիշային աղյուսակը: Ըստ ամսագրի' 2012-2013 թթ. Դերասանուհին աշխատել է 33 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսն է' 26 մլն դոլարով:
Կրիստեն Ստյուարտը, ով 2012 թ. գլխավորում էր տասնյակը, այս անգամ հայտնվել է 3-րդ հորիզոնականումէ 22 մլն դոլարով:
Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Ջենիֆեր Էնիսթոնը, Էմմա Սթոունը, Շերլիզ Թերոնը, Նատալի Պորտմանը Միլա Կունիսը, Սանդրա Բալոքը և Ջուլիա Ռոբերթսը: