Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է, դա պատերազմ է. Պոռոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Fox News-ին տված հարցազրույցում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը պատերազմի սկիզբ անվանելով: Պորոշենկոն տեսագրությունը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:
«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է: Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է: Դա կատակ չէ և ոչ էլ միջադեպ կամ ճգնաժամ»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը պնդել է, որ ուկրաինական ռազմանավերը գրավվել են չեզոք ջրերում՝ չնայած նրան, որ Մոսկվան հայտարարում է, որ նավերը խախտել են Ռուսաստանի սահմանը: Պորոշենկոն ասել է նաև, որ Սև ծովում Կիևին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ուժերի առկայությունը: