Արդեն թասիբի հարց է դոմիկներից ազատվելը
Գյումրիում «դոմիկներ չեն էղնի». 1988 թ. երկրաշարժից անմիջապես հետո Խորհրդային Միության ղեկավարները հայտարարեցին, թե երկու տարվա ընթացքում լիովին կվերականգնեն աղետի գոտին։ Իհարկե հաճելի սուտ էր:
Դրանից հետո Հայաստանում պարբերաբար ընտրություններ էին տեղի ունենում, իսկ աղետի գոտին նախընտրական խոստումներ տալու ամենահարմար կետն էր։
30 տարի է անցել աղետից, մինչև այսօր Գյումրին շարունակում է մնալ իր կիսաքանդ դոմիկներով: Անօթևան մնացած մարդիկ դեռ շարունակում են ապրել վթարային շենքերում, հանրակացարաններում, իսկ «դոմիկ» բառը «անեծք» է դարձել հազարավոր գյումրեցիների համար:
Բարերարների, կազմակերպությունների օգնությունը բավարար չէ քաղաքը մաքրել դոմիկներից, իշխանությունների իրական ծրագրերի կարիքը ունի Գյումրին:
Գյումրին Հայաստանի այն վայրերից մեկն է որտեղ ձմռանը սաստիկ ցուրտ է լինում, ու այդ ցրտին վատ պայմաններում, «բաց երկնքի տակ» մարդիկ են ապրում:
Գյումրեցիները լիահույս են, որ այս անգամ խոստումների այդ տրցակը իրական է: Արդեն թասիբի հարց է դոմիկներից ազատվելը: