Ֆրանսիայի ողջ տարածքում արգելվել են բողոքի ակցիաները
Ֆրանսիայի ողջ տարածքում այսօր արգելվել են բողոքի ակցիաները: Այս մասին, ինչպես հայտնում է Взгляд-ը, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Քասթաները: Նա հստակեցրել է սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը:
Նախարարը հայտնել է, որ շուտով Ստորին Ռեյն դեպարտամենտը, որը գտնվում է Ստրասբուրգում, կարգելի անհնազանդության բոլոր ակցիաները՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի իրավապահ մարմինները չշեղվեն անվտանգության միջոցառումներից:
Նշենք, որ Ստրասբուրգում ևս անցկացվում էին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիան:
Քասթաները հստակեցրել է, որ հրաձգության հետևանքով 3 զոհ կա, ավելի վաղ հաղորդվել է 4 զոհի մասին: