Թրամփի վարչակազմը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Չինաստանին տնտեսական լրտեսության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Չինաստանին տնտեսական լրտեսության ու հաքերային հարձակումների համար, հաղորդում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս շաբաթ արդեն հստակ միջոցներ կձեռնարկվեն:
Վաշինգտոնում կարծում են, որ Պեկինը փորձում է ԱՄՆ-ից առևտրի ոլորտի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաներ գողանալ: Բացի այդ, Չինաստանը կասկածվում է նաև կառավարական ու կորպորատիվ համակարգիչները կոտրելու համար:
Նշվում է, որ մեղադրանքը կներկայացվի պետական մի քանի մարմնի կողմից: Ընդգծվում է նաև, որ բոլոր հայտարարությունները կուղեկցվեն հաստատված փաստերով: