Սիրիայում փոթորկի պատճառով փակվում են բոլոր նավահանգիստները
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը երեքշաբթի տեղեկացրել է երկրի բոլոր նավահանգիստների փակման մասին՝ հաշվի առնելով փոթորկի հավանականությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը, փակ են Տարտուսի նավահանգիստը, Բանիասի նավահանգիստը, Արվադ կղզու կառամատույցը, Լաթաքիայի և այլ ոչ մեծ նավահանգիստներ:
«Ափամերձ շրջանում սաստկացել է հարավարևմտյան քամին, ակնկալվում է, որ դրա արագությունը կհասնի 85 կմ/ժամի, հնարավոր են ուժեղ տեղումներ և բուք»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: