Վիետնամցին իր վրա կրում է 13 կիլոգրամ ոսկի. նրան հսկում են հինգ թիկնապահները (լուսանկարներ)
Վիետնամցի գործարար Տռան Նգոկ Փհուկը գրավել է ասիական լրատվամիջոցների ուշադրությունը իր ոսկու նկատմամբ ունեցած մոլուցքով: 36-ամյա գործարարը մշտապես իր վրա կրում է 550 հազար դոլար արժողությամբ 13 կիլոգրամ ընդհանուր քաշով ոսկյա իրար. երկու հսկայական ապարանջան, չորս մատանի՝ յուրաքանչյուրը 500 գրամ, խոշոր կախազարդով շղթա՝ 5 կիլոգրամ քաշով և գոտուն ամրացված շղթա՝ հագուստի տակ:
Տռանին ամենուրեք ուղեկցում են հինգ թիկնապահներ՝ գողերի և ավազակների անցանկալի ուշադրությունից խուսափելու համար, հաղորդում է Thanhnien պարբերականը:
Փհուկն ասել է, որ սկսել է ոսկե իրեր կրել ֆեն-շուի խորհրդատուի հորդորով, քանի որ դա մեծացնում է հաջողությունն ու բարեկեցությունը: Սկզբում նա կախազարդով շղթա է պատվիրել, հետո որոշել, որ ինչքան ոսկին շատ լինի, այնքան հաջողակ կլինի: