Ստամբուլահայ լրագրողին վրավորելու համար թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի
Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը դատական հայց է ներկայացնելու ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատին վիրավորած թուրք պրոֆեսորի դեմ։
Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի ՆԳ նախարարին քննադատած Հայկո Բաղդատին Բոլուի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Յահյա Մուսթաֆա Քըլըչը սոցկայքերում թիրախավորել, սպառնացել ու վիրավորել է։ «Այս փաստի հետ կապված դատական հայց են ներկայացնելու պրոֆեսորի դեմ»,–նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ պրոֆեսոր Մուսթաֆա Քըլըչը սպառնացել էր Հայկո Բաղդատին եւ նրան անվանել քրիստոնյաների համար վիրավորական «սրի ավելցուկ» բառով։