Կանադայի Տորոնտո քաղաքոմ բարձրացված Արցախի դրոշը զայրացրել է տեղի ադրբեջանական համայնքին
Կանադայի ադրբեջանական համայնքը բողոքով դիմել է Տորոնտոյի քաղաքային իշխանություններին: Ադրբեջանցիներին դուր չի եկել Արցախի դրոշը, որը տեղադրվել է տեղի հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի շենքի առջև:
«Մեզանից շատերը Կանադայում են հայտնվել հայկական ուժերի կողմից ղարաբաղյան հողերի «օկուպացիայի» հետևանքով: Համայնքի ներկայացուցիչների մի մասն ապրում է հենց հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի հարևանությամբ, և մենք ամեն օր ստիպված ենք անցնել այդ դրոշների կողքով»,- մեջբերում է ադրբեջանցիների խոսքերը Trend գործակալությունը:
Դիմում-բողոքն ստորագրել է ադրբեջանական համայնքային կազմակերպության 16 անդամ: Դիմումում ադրբեջանցիները մեղադրում են Տորոնտոյի իշխանություններին անարդարության մեջ և կոչ են անում հանել Արցախի դրոշը: